Ռոնալդուի հերթական ռեկորդը

00:02   20 ապրիլի, 2015

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, աչքի ընկնելով «Մալագայի» դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում, Արքակայան ակումբի կազմում 50-րդ գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում:

Պորտուգալացի հարձակվողն իսպանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողն է, ով 50 գոլ է խփում 5 մրցաշրջաններում անընդմեջ, գրում է AS-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն Պրիմերայում խփել է 39 գոլ, Չեմպիոնների լիգայում՝ 8, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում՝ 2, իսկ Իսպանիայի Գավաթում՝ 1:  «Ռեալում» նա 50-ից պակաս գոլի հեղինակ դարձել է միայն 2009/2010թթ. մրցաշրջանում, երբ աչքի է ընկել 33 անգամ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։