«Բանանց» - «Շիրակ»՝ 3:6. Բուգուհիի պոկերը՝ 15 րոպեում

17:48   19 ապրիլի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 22-րդ տուրի վերջին խաղում Գյումրիի «Շիրակը» 6:3 հաշվով արտագնա հաղթանակ տարավ գործող չեմպիոն Երեւանի «Բանանցի» նկատմամբ:

Գյումրեցիներից երկրորդ խաղակեսում 15 րոպեում պոկերի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին, ով Հայաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 18-ի եւ մեկ գնդակ է հետ մնում ռմբարկուների ցուցակը գլխավորող Սեզար Ռոմերոյից («Փյունիկ»):

Այս տուրում պարտություն կրած առաջատար «Փյունիկը» 4-ական միավոր գերազանցում է 2-3-րդ տեղերը բաժանող «Շիրակին» եւ «Ուլիսին»: 

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

Ապրիլի 19

«Բանանց» - «Շիրակ»՝ 3:6

Պետրոս Ավետիսյան, 49, Միգել Լոպես, 72, Գեւորգ Հովհաննիսյան, 88 (ինքնագոլ) – Էդգար Մալաքյան, 31, Անդրանիկ Բարիկյան, 40, Ժան-Ժակ Բուգուհի, 51, 57, 60, 66

«Ուլիս» - «Փյունիկ»՝ 2:1

Կոնստանտին Մորոզով, 12, Իրակլի Գեպերիձե, 63 – Սերզար Ռոմերո, 30

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 0:1

Դուշան Մլադենովիչ, 56

Ապրիլի 18

«Միկա» - «Գանձասար»՝ 1։1

Ալեքս դա Սիլվա, 47 – Ալեքսանդր Պետրոսյան, 85

Ֆոտո՝ ՈւԵՖԱ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։