Աշխարհի առաջնություն. Կանանց Հայաստանի հավաքականը մեկնարկեց պարտությամբ

16:33   19 ապրիլի, 2015

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականն անհաջող մեկնարկեց Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնությունում:

Մեկնարկային տուրում Հայաստանի թիմը 1:3 հաշվով պարտվեց չինուհիներին: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը խաղացին ոչ ոքի, իսկ Մարիա Կուսովան ու Լիլիթ Գալոյանը պարտվեցին:

ԱՄՆ-ի հավաքականի առաջին համար Տաթեւ Աբրահամյանը հաղթանակ է տարել, իսկ ամերիկացիներն ուժեղ են գտնվել եգիպտացիներից՝ 3:1: Առաջին տուրում մեծ անակնկալ մատուցեցին ուկրաինուհիները, որոնք 0.5:3.5 հաշվով պարտվեցին Լեհաստանի հավաքականին:

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի ռուսներին:

Կանանց աշխարհի առաջնություն, առաջին տուր

Հայաստան – Չինաստան՝ 1:3

Վրաստան – Ռուսաստան՝ 2:2

Ուկրաինա – Լեհաստան՝ 0.5:3.5

ԱՄՆ – Եգիպտոս՝  3:1

Ղազախստան – Հնդկաստան՝ 2.5:1.5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։