Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

16:44   18 ապրիլի, 2015

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 13-րդ ժողովը:

Բաց քվեարկության արդյունքում, Ռուբեն Հայրապետյանը միաձայն վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում:  Ռուբեն Հայրապետյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել էին ՀՖՖ անդամ 8 ակումբներ, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Տեղի ունեցավ նաեւ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրություն: Ընտրվեց 16 անձից բաղկացած Գործադիր կոմիտե: Առաջին անգամ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ ընտրվեցին «Ալաշկերտ» ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը  եւ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

Գործադիր կոմիտեում վերընտրվեցին Սամվել Ալեքսանյանը, Սուքիաս Ավետիսյանը, Թովմաս Գրիգորյանը, Վիկտոր Դալլաքյանը, Լեւոն Հասրաթյանը, Կարեն Հարությունյանը, Կառլոս Ղազարյանը, էդուարդ Ղազարյանը, Աշոտ Մանուկյանը, Էդիկ Մարգարյանը, Տարոն Մարգարյանը, Արմեն Մինասյանը, Արտակ Մնացականյանը եւ Արման Սահակյանը:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։