Սքոուլզ. Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին», Կլոպը կարող է հաջողակ լինել Պրեմյեր լիգայում

16:04   17 ապրիլի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը ենթադրություն է արել, որ «Մանչեսթեր Սիթիի« հաջորդ գլխավոր մարզիչը կլինի այժմ Մյունխենի «Բավարիան» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան:

«Այն ամենը, ինչ ես լսում եմ Մանչեսթերում՝ հուշում է, որ Գվարդիոլան» կգլխավորի «Մանչեսթեր Սիթին», երբ ավարտվի նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ:

Կլոպի վերաբերյալ՝ վստահ եմ, որ նա կկարողանա հաջողության հասնել Անգլիայի Պրեմյեր լիգայում»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Գվարդիոլայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականը: Յուրգեն Կլոպը ամռանը կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։