Շախմատային լրահոս

16:05   13 ապրիլի, 2015

Ուկրաինան ներկայացնող հայ գրոսմայստեր Դիանա Հարությունովան Ավստրիայի մայրաքաղաքում շրջանային համակարգով անցկացված «Վիեննայի շախմատային կանայք» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ գրավել է առաջին տեղը:

Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Սամվել Սեւյանը Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի առաջնությունում 11 հնարավորից վաստակել են 5.5-ական միավոր եւ բաժանել են 5-7-րդ տեղերը: 14-ամյա Սեւյանն իր վարկանիշը բարձրացրեց 18 կետով: 8 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց Հիկարու Նակամուրան: Կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը 5,5 միավորով բաժանել է 4-8-րդ տեղերը: 8,5 միավորով չեմպիոնի տիտղոսը նվաճել է Իրինա Կրաշը:

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Դուբայում անցկացվող բաց մրցաշարում 7 տուրից հետո վաստակել է 5 միավոր, իսկ միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանն ունի 4,5 միավոր: Մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Վլադիմիր Ֆեդոսեեւը (Ռուսաստան) եւ Ալեքսանդր Շաբալովը (ԱՄՆ), տեղեկացնում է Armchess-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։