Էմիր Սպահիչը գլխով հարվածել է ստադիոնի աշխատակցին

13:49   10 ապրիլի, 2015

Գերմանիայի ոստիկանություն հետաքննում է Լեւերկուզենի «Բայերի» 34-ամյա բոսնիացի պաշտպան Էմիր Սպահիչի եւ նրա ընկերների օրինազանց վարքը: Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Մյունխենի «Բավարիային» պարտվելուց հետո Սպահիչն ընկերների հետ ցանկացել է բարձրանալ ստադիոնի նախապես պատվիրած փակ զրահապատ օթյակ, սակայն ստադիոնի աշխատակիցները արգելել են նրանց: Տեղի է ունեցել վիճաբանություն եւ բախում: Սպահիչը գլխով հարվածել է աշխատակիցներից մեկին, հաղորդում է Bild-ը: «Բայերի» մամուլի քարտուղարը հաստատել է փաստը եւ նշել, որ ակումբը եւս անցկացնում է հետաքննություն: 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։