Գերմանացիները Լվովում Ռոնալդուին հիշեցրել են Մեսիի մասին

23:41   9 հունիսի, 2012

Գերմանիայի հավաքականի երկրպագուները Կրիշտիանու Ռոնալդուին եւ Պորտուգալիայի հավաքականին Լվովում հյուրանոցի մոտ դիմավորել են «Մեսի» վանկարկելով։
Բունդեսթիմի երկրպագուների ուշադրության թիրախում եղել է Արքայական ակումբի ռմբարկուն։

Իսպանական մամուլը նշում է, որ պարտուգալացին անուշադրության է մատնել գերմանացի ֆանատների վանկարկումները։

Նշենք, որ այս պահին Նյու Յորքում Լիոնել Մեսին մասնակցում է Արգենտինա – Բրազիլիա ընկերական հանդիպմանը։ 1։0 հաշվով հաղթում են բրազիլացիները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։