Մարիա Շարապովան՝ Ռոլան Գարոսի հաղթող

19:04   9 հունիսի, 2012

Ռուսաստանցի Մարիա Շարապովան պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն:

Ռոլան Գարոսի եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետն առավելության հասավ Իտալիայի ներկայացուցիչ Սարա Էրանիի նկատմամբ: Մեկ ժամ 29 րոպե տեւած մրցախաղում Շարապովան հաղթեց 6:3, 6:2 հաշվով:

Ռուսաստանցին երրորդ տիտղոսը նվաճեց այս մրցաշրջանում եւ 27-րդը՝ կարիերայում:

Հունիսի 11-ին հրապարակվող WTA-ի վարկանիաշային աղյուսակում Շարապովան կշրջանցի բելառուս Վիկտորիա Ազարենկոյին եւ կբարձրանա առաջին տեղ:

Ռոլան Գարոս. եզրափակիչ

Մարիա Շարապովա (Ռուսաստան, 1) – Սարա Էրանի (Իտալիա, 21) - 6:3, 6:2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։