«Բավարիան» ամենաներկայացվածն է Եվրո-2012-ում

17:48   9 հունիսի, 2012

Եվրո-2012-ում վվրոպական ակումբներից առավել մեծ թվով ֆուտբոլիստներ ներկայացնում են Մյունխենի «Բավարիան»՝ 12, Մադրիդի «Ռեալը»՝ 11, Կիեւի «Դինամոն»՝ 10 ֆուտբոլիստ:
Իսպանիայի առաջնության ակումբներից ամենամեծ թվով ֆուտբոլիստներ ներկայացնում են Մադրիդի «Ռեալը»` 11։

«Ռեալի» հինգ խաղացող ընդգրկված են Իսպանիայի հավաքականի կազմում, երեքը` Պորտուգալիայի, երկուսը` Գերմանիայի, եւ մեկ խաղացող՝ Ֆրանսիայի:

«Բարսելոնան» ներկայացված է ութ խաղացողներով, իսկ ընդհանուր առմամբ՝ Եվրո-2012-ում խաղում են Լա Լիգայի 33 ֆուտբոլիստներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։