Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանը պատասխանել է Գվարդիոլային

12:49   2 ապրիլի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը պատասխանել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հայտարարությանը: «Բորուսիայի» եւ «Բավարիայի» միջեւ Բունդեսլիգայի առաջին շրջանի խաղից հետո իսպանացի մասնագետը հայտարարել էր, որ Սուբոտիչը դորտմունդցիների թույլ օղակն է:

«Եթե նա այդպիսի բան է ասել, ի սեր Աստծո: Գվարդիոլան մարզիչ է եւ փորձում է հաջողության հասնել իր թիմի հետ: Եթե նա ինձ թույլ օղակ է համարում մեր թիմում, ապա այդ մասին թող ասի իր ֆուտբոլիստներին: Իսկ ես ունեմ այլ խնդիրներ եւ ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասում Գվարդիոլան»,- Սուբոտիչի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին «Բավարիան» Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում ընդունելու է Դորտմունդի «Բորուսիային»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։