Իտալական 2 ակումբների ֆուտբոլիստները 59 խաղով որակազրկվել են զանգվածային բախման համար

09:10   2 ապրիլի, 2015

Իտալական «Վիտորիայի» եւ «Պատերնոյի» ֆուտբոլիստները միասին 59 խաղով որակազրկվել են հանդերձարան տանող միջանցքում զանգվածային բախման համար, գրում է ESPN-ը:

Սիցիլիական դերբիում բախումը տեղի էր ունեցել ընդմիջմանը: Բախման պատճառով ֆուտբոլիստներից մեկը կողոսկրերի կոտրվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ խաղը չէր շարունակվել, քանի որ թիմերը չէին կարողացել խաղադաշտ դուրս բերել 11-ական ֆուտբոլիստների: 2 ակումբներին գրանցվել է տեխնիկական պարտություն: «Վիտորիայի» ֆուտբոլիստները միասին որակազրկվել են 36 խաղով, իսկ «Պատերնոյի» խաղացողները՝ 23:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։