Արաս Օզբիլիսն այս տարվա առաջին մարզումն է անցկացրել «Սպարտակի» ընդհանուր խմբում (ֆոտոշարք)

19:50   1 ապրիլի, 2015

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկարատեւ դադարից հետո վերսկսել է մարզումները մոսկովյան «Սպարտակի» ընդհանուր խմբում, տեղեկացնում է ակումբի կայքը:

Ապրիլի 1-ին 25-ամյա ֆուտբոլիստը ծնկի ծանր վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել «Սպարտակի» հետ: Օզբիլիսը մարզումը սկսել է թիմի ընդհանուր խմբի հետ, այնուհետեւ աշխատանքը շարունակել է անհատական ծրագրով: «Սպարտակի» բժիշկ Վլադիսլավ Կորնիցկու խոսքով՝ թիմի մարզչական ու բժշկական շտաբերն այժմ ուշադրությամբ հետեւում են, թե ինչպես է կիսապաշտպանն արձագանքում ծանրաբեռնվածության ավելացմանն եւ ընդհանուր խմբում աշխատելուն:

Ապրիլի 1-ին «Սպարտակի» հետ մարզվել է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով թիմին միացել է ազգային թիմի հավաքից եւ ալբանացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղից հետո:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը ծնկի վնասվածք էր ստացել 2014-ի մայիսի 31-ին կայացած Հայաստան - Ալժիր (1:3) ընկերական խաղում, որից հետո 2 անգամ վիրահատվել էր:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։