Արգենտինան հաղթել է, Մեսին դարձյալ չի խաղացել

14:22   1 ապրիլի, 2015

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում ընդունել է Էկվադորի թիմին եւ առավելության է հասել 2։1 հաշվով։ Աչքի են ընկել Ագուերոն եւ Պաստորեն։ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին եղել է պահեստայինների կազմում եւ դարձյալ դուրս չի եկել խաղադաշտ։ Մեսին չէր խաղացել նաեւ մարտի 28-ին կայացած Սալվադորի հետ ընկերական խաղում։ Արգենտինան հաղթել էր 2։0 հաշվով։

Կանզաս Սիթիում կայացած Մեքսիկա - Պարագվայ ընկերական հանդիպմանը ներկա է եղել 79 հազար հանդիսական։ Մեքսիկացիները հաղթել են նվազագույն հաշվով։

Ընկերական հանդիպումներ

Արգենտինա - Էկվադոր՝ 2։1

Սերխիո Ագուերո, 8, Խավյեր Պաստորե, 58 - Միլեր Բոլանյոս, 24

Պերու - Վենեսուելա՝ 0։1

Խոսեֆ Մարտինես, 60

Մեքսիկա - Պարագվայ՝ 1։0

Էդուարդո Էրերա, 3

Պանամա - Կոստա Ռիկա՝ 2։1

Բլաս Պերես, 17, Լուիս Տեխադա, 25 - Ալվարո Սաբորիո, 25

Սալվադոր - Գվատեմալա՝ 0։0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։