Վալերի Կարպինը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու

11:42   1 ապրիլի, 2015

Բեռնար Շալանդի պաշտոնանկությունից հետո ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուների շարքում առաջին համարը Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն է, գրում է Sportbox.ru-ն։

46-ամյա Կարպինը փետրվարին հեռացել է իսպանական «Մալյորկայի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Անցած շաբաթ ռուս մասնագետը Հայաստանում էր՝ կապված Խորեն Հովհաննիսյանի 60-ամյա հանդիպման հետ։

Հիշեցնենք, որ Բեռնար Շալանդը հեռացել է Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Ալբանիայից կրած 1։2 հաշվով պարտությունից հետո։ Հայաստանի թիմը չորս խաղում վաստակել է մեկ միավոր եւ հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին՝ Երեւանում ընդունելով I խմբի առաջատար Պորտուգալիայի հավաքականին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։