Գյունդոգանը նոր պայմանագիր կկնքի Դորտմունդի «Բորուսիայի» հետ

22:10   31 մարտի, 2015

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի ու Դորտմունդի «Բորուսիայի» բանակցություններն ունեն հաջող ընթացք, եւ առաջիկա շաբաթների ընթացքում կողմերը կկնքեն նոր պայմանագիր, գրում է Kicker-ը։

Սպասվում է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կկրկնապատկվի եւ կկազմի տարեկան 9 միլիոն եվրո։

24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Աթլետիկոն», «Ռեալն» ու «Բարսելոնան»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։