Ջիանի Դե Բիազի. Ալբանիան տարավ պատմական հաղթանակ

10:15   30 մարտի, 2015

Ալբանիայի հավաքականը տարավ պատմական հաղթանակ, ինձ համար սա կարիերայիս ամենակարեւոր խաղն էր, ասել է ալբանացիների իտալացի գլխավոր մարզիչ Ջիանի Դե Բիազին՝ մեկնաբանելով Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած կամային հաղթանակը՝ 2:1:

«Մենք կատարեցինք գերազանց աշխատանք: Բաց թողած գոլից հետո մենք ամբողջ ընթացքում գերիշխում էինք խաղադաշտում: Մենք գիտեինք, որ մրցակիցն ուժեղ է եւ դժվար է լինելու: Ընդմիջման ժամանակ ես ասացի իմ խաղացողներին, որ ունենք հաղթանակի հասնելու շանս: Մեր ֆուտբոլիստները հավատում էին իրենց ուժերին եւ հասան նպատակին: Այժմ առջեւում Դանիայի դեմ հանդիպումն է, որը կլինի ամբողջ կյանքիս խաղը»,- Դե Բիազիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Ալբանիայի հավաքականը Դանիայի հետ հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 4-ին: 

Հիշեցնենք, որ I խմբում Հայաստանի հավաքականը չորս խաղում վաստակել է 1 միավոր: Նույն արդյունքն ունի նաեւ Սերբիան: Խմբի առաջատարը Պորտուգալիան է՝ 9 միավոր: Դանիան ու Ալբանիան ունեն 7-ական միավոր:

Եվրո-2016, ընտրական փուլ

I խումբ

Ալբանիա - Հայաստան՝ 2:1

Մավրայ, 77, Գաշի, 81 - Մավրայ, 4, ինքնագոլ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։