Եվրո-2016. Մատիչի գեղեցիկ գոլը չօգնեց սերբերին, Պորտուգալիան՝ խմբի առաջատար

00:35   30 մարտի, 2015

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Պորտուգալիան ու Սերբիան մարտի 29-ին հանդիպեցին Լիսաբոնում, որտեղ դաշտի տերերը հաղթեցին 2:1 հաշվով:

Հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Մոնակոյի» պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալիոն, ով խփեց առաջին խաղակեսի միակ գոլը եւ աչքի ընկնելուց 7 րոպե անց փոխարինվեց վնասվածքի պատճառով: 61-րդ րոպեին Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը, սակայն սերբերի ուրախությունը երկար չտեւեց: 2 րոպե անց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն դարձյալ առաջ մղեց պորտուգալացիներին՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Չորրորդ տուրից հետո Պորտուգալիայի հավաքականն 9 միավորով գլխավորեց I խմբի մրցաշարային աղյուսակը: Դանիան ու այս տուրում Հայաստանի հավաքականին հաղթած Ալբանիան ունեն 7-ական միավոր, իսկ խմբի հետնապահներ Հայաստանն ու Սերբիան՝ մեկական:

Հունաստանի հավաքականը Սերխիո Մարկարյանի գլխավորությամբ անցկացրեց առաջին պաշտոնական խաղը, որում Բուդապեշտում ոչ ոքի խաղաց հունգարացիների հետ՝ 0:0: Հույները 2 միավորով F խմբի հետնապահն է:

Եվրո-2016, ընտրական փուլ 

I խումբ

ՊորտուգալիաՍերբիա՝ 2:1

Ռիկարդո Կարվալիո, 10, Ֆաբիո Կոենտրաու, 63 – Նեմանյա Մատիչ, 61

D խումբ

Իռլանդիա – Լեհաստան՝ 1:1

Շեյն Լոնգ, 90+1 – Սլավոմիր Պրեժկո, 21

F խումբ

Հունգարիա – Հունաստան՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։