Ալբանիայի հավաքականի մարզիչ. Տարանք արժանի հաղթանակ

23:54   29 մարտի, 2015

Ֆուտբոլի Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիանի դե Բիազին մեկնաբանել է Եվրո-2016-ի ընտրական խաղում Հայաստանի նկատմամբ կամային հաղթանակը:

«Խաղի մեկնարկը հաջող չէր մեզ համար, սակայն ես ոչինչ չփոխեցի սկզբնամասում: Մեր գոլերը սպասելի էին, քանի որ ունեցանք մի շարք վտանգավոր պահեր: Սա չափազանց կարեւոր խաղն էր մեզ համար, թեեւ Հայաստանի հավաքականը խմբի առաջատարներից չէ: Այսօր ստեղծեցինք մի շարք գոլային պահեր եւ արժանի էինք հաղթանակի: Երկրորդ խաղակեսում ուեինք մեծ առավելություն եւ կարողացանք օգտվել դրանից: Այս խաղը կօգնի մեզ շտկել սխալները եւ հետագայում չկրկնել դրանք»,- մարզիչի խոսքը մեջբերում է panorama-sport.com-ը:

Հիշեցնենք, որ Ալբանայի Էլբասան քաղաքում կայացած խաղի մինչեւ 77-րդ րոպեն Հայաստանի հավաքականն առջեւում էր հաշվի մեջ, սակայն պարտվեց 1:2 հաշվով: Հանդիպման վերջին 20 րոպեները Հայաստանի հավաքականն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։