Ալբանիա - Հայաստան. Գաել Անդոնյանը՝ մեկնարկային կազմում

18:46   29 մարտի, 2015

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Ալբանիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում: Ֆրանսիական «Մարսելի» 20-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը հանդես կգա մեկնարկային րոպեներից եւ նորամուտը կնշի Հայաստանի հավաքականում:

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Հովհաննես Համբարձումյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Էդգար Մանուչարյան, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան, փոխանցում է ՀՖՖ-ն:

Մարտի 29-ին ալբանական Էլբասան քաղաքում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: 3 խաղերից հետո Հայաստանն ունի 1 միավոր, իսկ Ալբանիան՝ 4: 

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։