Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի A, B, եւ H խմբերում մարտի 28-ին տեղի են ունենում 5-րդ տուրի հանդիպումները: A խմբում Չեխիայի հավաքականը սեփական խաղադաշտում վերջին րոպեին փրկվեց պարտությունից Լատվիայի հետ դիմակայությունում՝ 1:1: Չեխերը 13 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: 12 միավոր ունի Իսլանդիայի թիմը, որը Աստանայում 3:0 հաշվով հաղթել էր Ղազախստանին:
B խմբում Ուելսի հավաքականը Հայֆայում 3:0 հաշվով պարտության մատնեց Իսրայելին եւ բարձրացավ առաջին տեղ՝ 11 միավոր: Դուբլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը: Չորս հանդիպում անցկացրած Իսրայելը 9 միավորով երկրորդ տեղում է:
H խմբում Խորվաթիայի հավաքականը 5:1 հաշվով հաղթեց նորվեգացիներին եւ 13 միավորով խմբի առաջատարն է: Չորս խաղից հետո 10 միավոր ունի Իտալիան, որը կհյուրընկալվի Բուլղարիայի թիմին:
Եվրո-2016, ընտրական փուլ
A խումբ
Չեխիա - Լատվիա՝ 1:1
Վացլավ Պիլարժ, 90 - Ալեքսեյ Վիշնյակով, 30
Ղազախստան - Իսլանդիա՝ 0:3
Էյդուր Գուդյոնսեն, 20, Բիրկիր Բյարնասոն, 32, 90+1
Հոլանդիա - Թուրքիա՝ ժամը 23:45-ին (Երեւանի ժամանակով)
B խումբ
Իսրայել - Ուելս՝ 0:3
Աարոն Ռեմսի, 45+1, Գարեթ Բեյլ, 50, 77
Հեռացում՝ Էյտան Տիբի (Իսրայել), 51, երկրորդ դեղին քարտ
Անդորրա - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 23:45
Բելգիա - Կիպրոս՝ 23:45-ին
H խումբ
Խորվաթիա - Նորվեգիա` 5:1
Մարսելո Բրոզովիչ, 30, Իվան Պերիշիչ, 54, Իվիցա Օլիչ, 66, Գորդոն Շիլդենֆելդ, 87, Դանիել Պրանյիչ, 90+4 – Ալեքսանդեր Տետի, 81
Հեռացում՝ Վեդրան Չորլուկա (Խորվաթիա), 74, երկրորդ դեղին քարտ
Ադրբեջան - Մալթա` 2:0
Ջավիդ Հուսեյնով, 4, Դմիտրի Նազարով, 90+2
Բուլղարիա - Իտալիա` 23:45-ին
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։