Շմեյխել. Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդում» կարող է դառնալ Կանտոնայի նման խարիզմատիկ առաջատար

21:11   28 մարտի, 2015

Զլատան Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդում» կարող է դառնալ Էրիկ Կանտոնայի նման խարիզմատիկ առաջատար, ասել է անգլիական թիմի լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելը:

«Իբրահիմովիչը ՊՍԺ-ի խաղը դարձնում է շատ ավելի վստահ ու վառ: Անցած ամռանը խոսում էին, որ հնարավոր է՝ նա տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Այն ժամանակ էլ ես ասացի, որ Զլատանը ստեղծված է «Յունայթեդի» համար: Ինչո՞ւ էր Կանտոնան այդքան ուժեղ «Մանչեսթեր Յունայթեդում», բայց չէր փայլում «Լիդսում» կամ Ֆրանսիայի հավաքականում: Քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղացողներին տալիս է ազատություն եւ պատասխանատվություն վերցնելու հնարավորություն: Կանտոնան ու Բեքհեմը ծաղկեցին այստեղ: Հազարավոր խաղացողներ փորձել են գրավել նրանց տեղը, սակայն չեն կարողացել, որովհետեւ չունեն անհրաժեշտ բնավորություն»,- Դանիայի հավաքականի նախկին դարպասապահի խոսքը մեջբերում է lequipe-ը:

1992թ. Եվրոպայի չեմպիոն Պետեր Շմեյխելը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 1991-1999 թվականներին, դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, եռակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։