Ռոնալդու. Պետք չէ միայն ինձ վրա հույս դնել

10:15   9 հունիսի, 2012

Մադրիդի «Ռեալի» հարձակվող եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն գերմանացիների հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ Յոախիմ Լյովի թիմը Եվրո-2012-ի գլխավոր ֆավորիտն է:

«Վստահ եմ, որ շատ լարված հանդիպում է լինելու: Կարծում եմ՝ այսօրվա մեր մրցակիցը մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդն է: Գերմանացիները խաղում է գեղեցիկ թիմային ֆուտբոլ, ինչը շատ արդյունավետ է ստացվում:

Եթե Նոյերի դարպասին 11 մետրանոց նշանակվի, ես անպայման կիրացնեմ այն, չնայած նրան, որ Նոյերը հետ մղեցի իմ իրացրած 11 մետրանոցը «Ռեալ» - «Բավարիա» խաղում: Մենք բոլորրս հույս ունենք, որ լավ ենք հանդես գալու Եվրոպայի առաջնությունում: Պետք չէ միայն ինձ վրա հույս դնել: Գերմանացիներին հաղթելու համար պետք է խաղանք թիմային ֆուտբոլ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Եվրո-2012-ի B խմբի առաջին տուրի՝ Գերմանիա – Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 9-ին Ուկրաինայի «Արենա Լվով» ստադինում: Մեկնարկը Երեւանի ժամանակով 22:45-ին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։