Չեռնոգորիա - Ռուսաստան խաղի ժամանակ Կոմբարովի ուղղությամբ դանա՞կ են նետել

11:50   28 մարտի, 2015

Ֆուտբոլի Չեռնոգորիայի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական խաղը 68-րդ րոպեին դադարեցվել էր տրիբունայից խաղադաշտ նետված իրերի եւ 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ բախման պատճառով:

«Սպարտակի» «Фратрия» երկրպագուական շարժման համաձայն՝ Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացված եւ անավարտ մնացած խաղի 68-րդ րոպեին մոսկովյան ակումբի ռուս պաշտպան Դմիտրի Կոմբարովի ուղղությամբ նետել են դանակ:

Հիշեցնենք, որ խաղի առաջին րոպեին ֆանատներից մեկը տրիբունայից ծխագլանով հարվածել էր ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւին, ով խաղադաշտից դուրս էր բերվել պատգարակով եւ տեղափոխվել էր հիվանդանոց, բայց արդեն լավ է զգում իրեն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։