Փոլ Սքոուլզ. Գարեթ Բեյլը ստեղծված է «Մանչեսթեր Յունայթեդի» համար

18:35   27 մարտի, 2015

Իմ ինտուիցիան հուշում է, որ Բեյլը հրաշալի կներգրավվի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի մեջ, ասել է անգլիական ակումբի նախկին խաղացող Փոլ Սքոուլզը։

«Իհարկե, որպես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու, ես կցանկանայի Բեյլին տեսնել այստեղ։ Ես միշտ կարծել եմ, որ Բեյլը ստեղծված է «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ «Տոտենհեմում» նա ձախ պաշտպանից դարձավ մեր երկրի լավագույն հարձակողական խաղացողներից մեկը։

«Օլդ Տրաֆորդում» նրան կսիրեն։ Նրա հետ Վան Գալի թիմը կդառնա չեմպիոնի լուրջ հավակնորդ։ «Յունայթեդում» իմ կարիերայի ընթացքում ես ականատես եմ եղել այդ կարգի մի շարք տրանսֆերների՝ Էրիկ Կանտոնա, Դուայթ Յորք, Ռուդ վան Նիստելռոյ, Ուեյն Ռունի։ Բեյլն ունի ներուժ, որպեսզի նույն ազդեցությունն ունենա «Յունայթեդի» վրա, ինչ այդ խաղացողները»,- The London Evening Standard-ում գրել է Սքոուլզը։

Ավելի վաղ նշվել էր, որ Գարեթ Բեյլը չի ցանկանում հեռանալ Մադրիդի «Ռեալից», թեեւ վերջին շրջանում ցույց չի տալիս նախկին խաղը եւ սուր քննադատության թիրախում է Իսպանիայում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։