Դավիդ Ալաբայի հայրը բանակցել է «Ռեալի» հետ

19:16   26 մարտի, 2015

Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի հայր եւ գործակալ Ջորջ Ալաբան հանդիպել է Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ, հաղորդում է Marca-ն։ Արքայական ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։

Ալաբան «Բավարիայի» հետ պայմանագիր ունի մինչեւ 2018 թվականը։ Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի ցանկանում կորցնել Ավստրիայի հավաքականի խաղացողնին։

Ընթացիկ մրցաշրջանում Դավիդ Ալաբան մասնակցել է Գերմանիայի առաջնության 19 հանդիպման, խփել է երկու գնդակ, կատարել է մեկ գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։