«Մարսելը» խփեց 4 գոլ եւ մոտեցավ առաջատարներին

02:02   23 մարտի, 2015

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի վերջին խաղում «Մարսելը» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լանսի» նկատմամբ՝ բոլոր գոլերը խփելով ընդմիջումից հետո: Առաջին անգամ Հայաստանի հավաքական հրավիրված 21-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը չէր հայտավորվել «Մարսելի» կազմում:

Երրորդ տեղում ընթացող մարսելցիներն առաջատար ՊՍԺ-ին զիջում են 2 միավոր, իսկ «Լիոնին»՝ 1: 

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

«Լանս» - «Մարսել»՝ 0:4

Միչու Բիտշուաի, 46, 90+3, Ալեքսիս Ռոմաո, 63, Անդրե Այու, 72

«Սենտ Էթյեն» - «Լիլ»՝ 2:0

Մաքս Գրադել, 63, 74

Հեռացում՝ Մարկոս Լոպես, 52 («Լիլ»)

«Ռեյմս» - «Մոնակո»՝ 1:3

Դիեգո, 70 – Ֆաբինյո, 5, Անտոնի Մարտիալ, 14, Նաբիլ Դիրար, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։