«Ռեալը» մերժել է «Բարսելոնային» եւ «Աթլետիկին»

19:47   6 մարտի, 2015

Մադրիդի «Ռեալը» չի ընդառաջել «Բարսելոնային» եւ Բիլբաոյի «Աթլետիկին»՝ չցանկանալով Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման համար տրամադրել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնը, հաղորդում է Eurosport-ը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մադրիդյան ակումբին առաջարկել էր մեկ միլիոն եվրո: Անցած տարի նույնքան գումար էր ստացել «Վալենսիան», որը գավաթի խաղարկության եզրափակիչի համար տրամադրել էր «Մեստալիա» ստադիոնը: Արքայական ակումբի մերժման պատճառը հայտնի չէ:

2012-ին եւս «Ռեալը» հրաժարվել էր տրամադրել ստադիոնը: Այն ժամանակ եւս եզրափակիչ էին դուրս եկել «Բարսելոնան» ու «Աթլետիկը»: Մայիսի 30-ին կայանալիք եզրափակիչի անցկացման թեկնածուներն են Վալենսիայի «Մեստալիան» եւ Սեւիլիայի Օլիմպիական ստադիոնը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։