Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները

16:44   6 մարտի, 2015

Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպորցում ավարտվեց սպորտային մարզմնամարզության Հայաստանի առաջնությունը։

Ազատ վարժությունում 14,35 միավորով հաղթող է դարձել Արթուր Դավթյանը, 14,3 միավորով երկրորդ տեղում է Վիգեն Խաչատրյանը, 0,1 միավորով նրան զիջում է Արմեն Պետրոսյանը։

Նժույգ թափեր վարժությունում Հայաստանի չեմպիոնը 15,4 միավորով Հարություն Մերդինյանն է, երկրորդ տեղում Արթուր Դավթյանն է՝14,5 միավորով, երրորդ տեղում Արմեն Պետրոսյանն է՝ 13,95 միավորով։

Օղակների վարժության առաջատար Վահագն Դավթյանը պահպանել է իր դիրքրերը, հաղթելով մրցակիցներին 15,4 միավորով։ 0,3 միավորով Վահագն Դավթյանին տանուլ է տվել Արթուր Թովմասյանը՝ 15,1 միավորով գրավելով երկրորդ տեղը։ Երրորդ տեղում Արթուր Դավթյանն է՝ 14,7 միավորով։

Հենացատկի Հայաստանի չեմպիոն է դարձել Արթուր Դավթյանը՝ 15,05 միավոր, փոխչեմպիոնն է Վիգեն Խաչատրյանը՝ 14,55 միավորով, երրորդ տեղում Արմեն Պետրոսյանն է՝ 13,9 միավորով։

Զուգափայտերի վարժությունում 14,35 միավորով Հայաստանի չեմպիոնն է Արթուր Դավթյանը, 13,4 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Արմեն Պետրոսյանը, երրորդ տեղ՝ 13,15 միավորով պատանի Էդգար Իգիթխանովն է։

Պտտաձողի վարժությունում Հայաստանի առաջնության լավագույն արդյունքը ցուցադրեց Արթուր Դավթյանը՝ 13,75 միավորով, Արմեն Պետրոսյանը՝ 13,35 միավորով երկրորդն էր, իսկ երրորդ տեղում Վիգեն Խաչատրյանն է՝ 13,2 միավորով։

Հայաստանի առաջնության առաջին օրը մարմնամարզիկները մրցել էին բազմամարտում․ Արթուր Դավթյանն առաջինն էր, Վիգեն Խաչատրյանը՝ երկրորդը, Արմեն Պետրոսյանը՝ երրորդ տեղ։

Սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնության բազմամարտի  չեմպիոն է դարձել Աննա Գրիգորյանը։ Առանձին գործիքների վարժություններում հաղթողներ են ճանաչվել Աննա Ղազարյանը (հենացատկ), Աննա Գրիգորյանը (զուգափայտ), Գայանե Սիրականյանը (հավասարակշռության գերան) եւ Շուշան Բաբայանը (ազատ վարժություններ):

Հայաստանի առաջնության եզրափակիչ օրվա մրցելույթներին հետեւելու եւ պարգեւատրումները կատարելու էր եկել ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը։

Հաղթողները ստացան 20 հազարական, երկրորդ տեղ գրավածները՝ 15 հազարական, երրորդ տեղ գրավածները՝ 10 հազարական դրամ:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։