Լեւոն Ջուլֆալակյան. Կփորձենք վեց քաշային կարգերում էլ օլիմպիական ուղեգիր նվաճել

17:22   6 մարտի, 2015

Ես միշտ էլ լավատես եմ ու ձգտում եմ առավելագույնին. կփորձենք վեց քաշային կարգերում էլ օլիմպիական ուղեգիր նվաճել, ասել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը:

«Հավաքականը մարտի 8-21-ը ուումնամարզական հավաք կանցկացնի Երեւանում գտնվող հավաքական թիմերի մարզական կենտրոնում: Դրան անմիջապես կհաջորդի մարտի 24-29-ը Լեհաստանի Վալբրզիչ քաղաքում առաջին անգամ կազմակերպվող անցումային տարիքի՝ մինչեւ 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 8-23-ը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է նախատեսված կրկին Երեւանում: Ապա կհաջորդի մասնակցությունը ապրիլի 24-26-ը  Սոֆիայում ավանդաբար կազմակերպվող Dan Kolov & Nikola Petrov միջագային մրցաշարին:

Բնականաբար, ըմբիշների համար մրցաշրջանի գլխավոր իրադարձությունը սեպտեմբերի 7-12-ը Լաս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որը նաեւ օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի: Այս տարվա գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալն ու որքան հնարավոր է շատ վարկանիշներ ձեռք բերելն է»,- Լեւոն Ջուլֆալակյանի խոսքը փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։