Լեւոն Ջուլֆալակյան. Ըմբշամարտի ֆեդերացիան դեմ է Բաքու մեկնելուն

14:35   6 մարտի, 2015

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը դեմ է մասնակցությանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ամռանը կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերին:

«Մեր դիրքորոշումը հստակ է: Ֆեդերացիայի ղեկավարությունն ու գործկոմը, վերջերս համակողմանի եւ լրջորեն քննարկելով Բաքվի Խաղերին Հայաստանի ըմբիշների մասնակցելու հարցը, որոշում ընդունեցին, որ մեր պատվիրակների մասնակցությունն այդ ստուգատեսին անիմաստ ու աննպատակահարմար է: Առաջիկա օրերին մենք մեր որոշման մասին գրավոր տեղյակ կպահենք նաեւ ՀԱՕԿ-ին ու ՀՀ սպորտի նախարարությանը»,- Լեւոն Ջուլֆալակյանի խոսքը փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

ՀԱՕԿ-ն ու Սպորտի նախարարությունը այս հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում դեռ չեն հայտնել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։