Հունաստանի առաջնությունը կվերսկսվի, սակայն առանց հանդիսականների

20:52   5 մարտի, 2015

Հունաստանի իշխանությունը թույլատրել է վերսկսել ֆուտբոլի Հունաստանի բարձրագույն դիվիզիոնի առաջնությունը, սակայն որոշել են հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի սպորտի նախարար Ստավրոս Կոնտոնիսը։

«Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այս հարցին մենք մոտենում ենք ամենայն պատասխանատվությամբ եւ լրջությամբ։ Երեխայի հետ խաղին եկած հայրը պետք է չունենա անվտանգության խնդիր»,- նախարարի խոսքը մեջբերում է ekathimerini-ն։

Հունաստանի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները նախատեսված են մարտի 6-ից 8-ը։ Ամենամեծ լարվածությունը սպասվում է «Պանատինաիկոսի» եւ ՊԱՕԿ-ի դիմակայությունում։ 28-րդ տուրի անցկացման մասին որոշում դեռ չի ընդունվել։

Հիշեցնենք, որ Հունաստանի առաջնությունը դադարեցվել էր «Պանատինաիկոս» - «Օլիմպիակոս» հանդիպման ժամանակ գրանցված զանգվածային անկարգություններից եւ Հունաստանի Սուպերլիգայի խորհրդի նիստում երկու ակումբների նախագահների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո։ Ընթացիկ մրցաշրջանում Հունաստանի առաջնությունն ընդհատվել է արդեն երեք անգամ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։