Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղի տոմսերը վաճառքում են

16:14   5 մարտի, 2015

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղի տոմսերն արդեն վաճառքում են եւ արժեն 500-1000 դրամ։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց խաղի նախաձեռնող ու ֆինանսավորող Արթուր Սողոմոնյանը։

Մոսկվայաբնակ հայ գործարարի խոսքով՝ խաղից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։

Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղն անցկացվելու է մարտի 28-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում։ Հանդիպանը մասնակցելու են 80-90-ակնների աշխարհի եւ ԽՍՀՄ աստղերի թիմերը։ Երեւան են ժամանելու մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։