Նեյմարը ներողություն է խնդրել Սուարեսից

14:20   5 մարտի, 2015

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն իր ակումբակից Լուիս Սուարեսից ներողություն է խնդրել «Վիլյառեալի» դեմ գավաթային խաղի դրվագներից մեկի համար։ Հանդիպման վերջնամասում բրազիլացին փոխանցում չէր կատարել ավելի հարմար դիրքում գտնվող Սուարեսին՝ ինքն էլ չկարողանալով գրավել դարպասը։

«Երբ Սուարեսի հետ դուրս եկանք մեկ պաշտպանի դեմ, մրցակիցը դիմավորեց ինձ եւ ես որոշեցի գործել ինքնուրույն։ Ամեն բան կարող է տեղի ունենալ։ Մենք լավ գիտենք իրար եւ հասկանում ենք, թե ինչն է լավ թիմի համար։ Ներողություն եմ խնդրում Սուարեսից, հաջորդ անգամ փոխանցում կկատարեմ նմանատիպ իրավիճակում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» 3։1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին», իսկ եզրափակիչում կհանդիպի Բիլբաոյի «Աթլետիկին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։