A Սերիայի թիմի ֆուտբոլիստները 8 ամիս չեն ստացել աշխատավարձ

11:40   5 մարտի, 2015

«Պարմայում» վարձավճարով հանդես եկող ուրուգվայցի կիսապաշտպան Կրիստիան Ռոդրիգեսը պատմել է իտալական ակումբի ֆինանսական խնդիրների մասին, փոխանցում է Gazzetta dello Sport-ը:

«Մենք չենք անցկացնում խաղեր եւ չենք ստանում աշխատավարձ: «Պարման» ունի շատ խնդիրներ: Որոշ ֆուտբոլիստներ 8 ամիս չեն ստացել աշխատավարձ»,- ասել է Ռոդրիգեսը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ալթետիկոյին»:

Հիշեցնենք, որ «Պարմայի»՝ սնանկ ճանաչվելու հարցով դատավարությունը կայանալու է մարտի 15-ին: Թիմը նույնիսկ գումար չունի A Սերիայի խաղերն անցկացնելու համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։