Եվրոպայի առաջնություն. Զավեն Իգիթյանը 5-րդն է

23:58   4 մարտի, 2015

Հոլանդիայում մեկնարկած հրաձգության Եվորպայի առաջնության առաջին օրը օդամղիչ ատրճանակ (10մ), երիտասարդ տղաների պայքարում (60 կրակոց) 51 մրցակցից  Զավեն Իգիթյանը 570 միավորով գրավել է 8-րդ տեղը և անցել եզրափակիչ փուլ: Եզրափակիչում Հայաստանի պատվիրակին հաջողվել է բարելավել դիրքերը և մրցելույթն ավարտել  5-րդ տեղում:

Վազող թիրախ խառը վազք, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (2X20 կրակոց)  Լիլիթ Մկրտչյանը 342 միավորով 11 մրցակիցների պայքարում գրավել է 6-րդ տեղը, նույն վարժության տղաների պայքարին մասնակցել է 16 տղա: Ռազմիկ Մինասյանը 362 միավորով գրավել է 7-րդ տեղը, 358 միավորով նրան հաջորդել է Շանթ Սարգսյանը, իսկ 347 միավոր խոցած Արթուր Պետրոսյանը գրավել է 11-րդ տեղը: Տղաների եռյակը թիմային պայքարում գրավել է  չորրոդ տեղը՝ երրորդ տեղը գրաված Ռուսաստանի թիմին զիջելով 1 միավոր:

Օդամղիչ հրացան (10մ), երիտասարդ աղջիկների պայքարում (40 կրակոց) 66 մրցակցից Մարիամ Միքայելյանը 408.9 միավորով գրավել է 33-րդ տեղը, հաղորդում են ՀՁՖ-ից:

Մարտի 5-ին կմրցի հայ հրաձիգներից ամենաերիտասարդը՝ 12-ամյա Հայկ Բաբայանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։