«Սաութհեմփթոնը» հաղթեց եւ շրջանցեց «Լիվերպուլին»

01:38   4 մարտի, 2015

Անգլիայի առաջնությունում մեկնարկեց 28-րդ տուրը: Եվրագավաթային տեղերի համար պայքարող «Սաութհեմփթոնը» վերջին րոպեներին Մանեի խփած գոլի շնորհիվ առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ եւ 49 միավորով բարձրացավ ընթացիկ 5-րդ տեղ՝ շրջանցելով «Լիվերպուլին»:

«Աստոն Վիլան» ավելացված չորրորդ րոպեին Բենտեկեի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ հաղթող «Վեստ Բրոմվիչին»՝ 2:1:

«Հալ Սիթի» - «Սանդերլենդ» խաղում գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Առաջատարները հանդիպումները կանցկացնեն մարտի 4-ին:

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:0

Սադիո Մանե, 83

«Աստոն Վիլա» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2:1

Գեբրիել Ագբոնլահոր, 22, Կրիստիան Բենտեկե, 90+4 – Սաիդո Բերաինո, 66

«Հալ Սիթի» - «Սանդերլենդ»՝ 1:1

Դամե Ն՛Դոյե, 15 - Ջեք Ռոդուել, 77



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։