Ալեքսանդր Գրիգորյան. Մայրս ծանր հիվանդ է, ախտորոշումը քաղցկեղ է

23:42   2 մարտի, 2015

Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է իր պաշտոնանկությունը ռուսական «Տոսնոյի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

«Պայմանագրիս խզման ձեւակերպումը՝«անձնական հանգամանքների» պատճառով, կարծում եմ՝ բոլորին հարմար էր: Անկեղծություն չկար այդ ձեւակերպման մեջ, սակայն իրական հիմք ունի: Մայրս լուրջ հիվանդ է, ախտորոշումը քաղցկեղ է: Տեղի ունեցածը ես ընդունեցի՝ որպես մորս հետ լինելու հնարավորություն:  

«Տոսնոն» գլխավորելուց առաջ ես հավաքեցի տեղեկություններ, թե ինչ պայմաններում եմ աշխատելու: Սակայն ինձ առաջ էր մղում արդյունքը՝ թիմին Պրեմյեր լիգա դուրս բերելու մղումը: «Տոսնոն» առանձնահատուկ ակումբ է՝ մասնավոր: Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտություն: Դա ընդհանուր առմամբ նորմալ է: Սակայն ես հույս ունեի, որ կոնֆլիկտային դրություններում հնարավորություն կունենամ բանակցել: Դա մոլորություն էր: Ես գրպանային մարզիչ չեմ:

Հրաժարականից հետո բոլոր մարզիչներն էլ մի քանի օր բացասական հույզեր են ունենում: Բայց սառը վերլուծելուց պարզ է դառնում, որ «Տոսնոյի» հետ իմ համագործակցությունը դատապարտված էր: Մարզչական աշխատանքը նյարդային ու սթրեսային է: Հոգեբանորեն ես պատրաստ եմ դադարին: Պետք է լինեմ մորս հետ: Ես էլ ցանկանում եմ մարզվել, թողնել ծխելը, մեթոդական նյութերը վերընթերցել: Իսկ հետո՝ ինչպես Աստված կկամենա»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է Sportbox-ը:

48-ամյա մասնագետը Լենինգրադի մարզի ակումբը գլխավորել էր 2014-ի դեկտեմբերին: Ռուսաստանի առաջին դիվիզիոնում «Տոսնոն» ընթանում է երրորդ տեղում եւ պայքարում է Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճելու համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։