Մոուրինյո. Զուման մեր նոր Մարսել Դեսային է

21:33   2 մարտի, 2015

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել թիմի 20-ամյա ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զումայի հասցեին, պորտուգալացին նրան համեմատել է ֆրանսիացի լեգենդար պաշտպան Մարսել Դեսայիի հետ:

«Կենտրոնական պաշտպանի համար միշտ էլ շատ դժվար է: Այդ դիրքում հանդես եկող ֆուտբոլիստը անընդհատ ճնշման տակ է եւ պետք է կարողանա ակնթարթորեն որոշումներ կայացնել: Զուման մեր նոր Մարսել Դեսային է, նա ամբողջ շաբաթ մարզումների ժամանակ համառորեն աշխատեց եւ «Տոտենհեմի» դեմ խաղում հիասքանչ գործեց:

«Տոտենհեմի» նման մրցակցի դեմ խաղում միայն Ֆաբրեգասը եւ Ռամիրեսը բավարար չեն։ Մրցակիցը շատ արագ էր գնդակը տեղափոխում: Մենք առաջին րոպեից ուժեղ պրեսինգ կիրառեցինք, եւ նրանց դարպասապահ Լյորիսը միայն երկար փոխանցումներով էր գնդակը խաղի մեջ մտցնում: Մենք զրկեցինք մրակցին իրենց խաղը թելադրելու հնարավորությունից»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում «Չելսիի»  կայքը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում «Չելսին» 2:0 հաշվով պարտության է մատնել «Տոտենհեմին»



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։