Արթուր Մալոյանի վերադարձը հետաձգվում է

00:11   2 մարտի, 2015

Տուլայի «Արսենալի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը պատմել է վնասվածքից վերականգնվող հայ հարձակվող Արթուր Մալոյանի առողջական վիճակի մասին:

«Մալոյանը դեռ լավագույն մարզավիճակում չէ: Նա ապաքինվել էր, սակայն դարձյալ ցավեր է զգացել: Կարծում եմ՝ Արթուրից եւս մեկ շաբաթ կպահանջվի վերականգնվելու համար, իսկ հետո նա կսկսի դուրս գալ փոխարինման»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը ազդրի վնասվածք էր ստացել Պերմի «Ամկարի» դեմ ռուսական Պրեմյեր լիգայի 14-րդ տուրի խաղում, որը կայացել էր նոյեմբերի 25-ին: Վերջերս նա վերսկսել էր մարզումները ռուսական ակումբի ընդհանուր խմբում: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արթուր Մալոյանը մասնակցել է 14 խաղի եւ դարձել է 2 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։