«Ֆիորենտինան» Միլանում հաղթեց «Ինտերին»

23:10   1 մարտի, 2015

Իտալական A Սերիայի 25-րդ տուրում «Ինտերը» Միլանում նվազագույն հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով: Ընդմիջումից 10 րոպե անց փոխարինման դուրս եկած Մուհամեդ Սալահն առաջ մղեց հյուրերին: Բաց թողած գոլից հետո «Ինտերն» ուներ հսկայական առավելություն եւ ստեղծեց մի շարք գոլային պահեր, սակայն խաղը փրկել չհաջողվեց: Ընդ որում՝ «Ֆիորենտինան» վնասվածքների պատճառով վերջնամասում խաղում էր 9 ֆուտբոլիստներով:

«Ֆիորենտինան» 42 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Ինտերը» 8-րդն է՝ 35 միավոր:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ինտեր» - «Ֆիորենտինա»՝ 0:1

Մուհամեդ Սալահ, 55



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։