«Բորուսիայի» հաղթանակը, «Վոլֆսբուրգի» 5 գոլերն ու Բաս Դոստի հերթական դուբլը

22:21   1 մարտի, 2015

Գերմանական Բունդեսլիգայում մարտի 1-ին անցկացվեցին 23-րդ տուրի վերջին 2 խաղերը: Լավագույն եռյակը եզրափակող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Պադերբորնին», իսկ «Վոլֆսբուրգը» 5:3 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ: Վոլֆսբուրգցիներից դուբլի հեղինակ դարձան գերմանացի կիսապաշտպան Դանիել Կալիջուրին ու վերջին շրջանում ֆանտաստիկ արդյունավետություն ցուցադրող հոլանդացի հարձակվող Բաս Դոստը:

23-րդ տուրից հետո առաջատար Մյունխենի «Բավարիան» 8 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին»: Դորտմունդի «Բորուսիան» 28 միավորով 10-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Վերդեր» - «Վոլֆսբուրգ»՝ 3:5

Զլատկո Յունուզովիչ, 9, Ֆրանկո Դի Սանտո, 16, Վիերինյա, 28 (ինքնագոլ) – Դանիել Կալիջուրի, 10, 53, Մաքսիմիլիան Առնոլդ, 18, Բաս Դոստ, 48, 51

«Բորուսիա Մ.» - «Պադերբորն»՝ 2:0

Ֆաբիան Ջոնսոն, 18, Պատրիկ Հերման, 81



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։