Բարձրագույն խումբ. «Ուլիսի» կամային հաղթանակն ու «Շիրակի» 4 գոլերը

17:52   1 մարտի, 2015

Ձմեռային դադարից հետո վերսկսված ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրում առաջատար «Ուլիսը» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ գործող չեմպիոն «Բանանցի» նկատմամբ, իսկ Գյումրիի «Շիրակը» 4:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ հետնապահ «Արարատի» նկատմամբ: «Ուլիսի» նորաշանակ գլխավոր մարզիչ Ֆյոդոր Շչերբաչենկոն նորամուտը հաղթանակով նշեց հայկական ակումբում:

Տուրի մեկնարկային խաղում «Միկան» ու «Ալաշկերտը» բաժանվել էին խաղաղությամբ, իսկ «Փյունիկ» - «Գանձասար Կապան» հանդիպումը հետաձգվել է կապանյան ակումբի տեխնիկական խնդիրների պատճառով:

«Ուլիսը» 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:  

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Արարատ» - «Շիրակ»՝ 2:4

Արեգ Ազատյան, 80, Ալեքսանդր Ռակիչ, 88 – Գոռ Մալաքյան, 27, Ժան-Ժակ Բուգուի, 52 (11մ.), 56 (11մ.), Վիուլեն Այվազյան, 66

Հեռացում՝ Ռոբերտ Դարբինյան, 73 («Շիրակ»)

 «Ուլիս» - «Բանանց»՝ 2:1

Արտակ Ալեքսանյան, 38 (11մ.), Հովհաննես Գոհարյան, 47 – Գեւորգ Նռանյան, 2

«Միկա» - «Ալաշկերտ»՝ 1:1

Վարդգես Սաթումյան, 84 - Նորայր Գյոզալյան, 64

«Փյունիկ» - «Գանձասար Կապան» խաղը հետաձգվել է



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։