ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանի անկումը շարունակվում է

13:58   1 մարտի, 2015

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 1 աստիճան՝ հայտնվելով 10-րդ տեղում: Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման մարտի աղյուսակը, որը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Նորվեգացի գրոսմայստերի վարկանիշը 2863  է:

Լեւոն Արոնյանի վարկանիշը նվազել է 7-ով՝ հասնելով 2770-ի: Երկրորդ տեղը պահպանել է իտալացի Ֆաբիանո Կարուանան է, իսկ ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրան եզրափակում է լավագույն եռյակը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի եւս 4 ներկայացուցիչներ: Հրանտ Մելքումյանը 64-րդն է, Տիգրան Պետրոսյանը՝ 71-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 74-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 90-րդը: 

ՖԻԴԵ. մարտի դասակարգման աղյուսակ 

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2863 վարկանիշ

2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 2802

3. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2798

4. Վեսելին Տոփալով (Բուլղարիա)՝ 2798

5. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2794

6. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2791

7. Անիշ Գիրի (Հոլանդիա)` 2790

8. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2788

9. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2783

10. Լեւոն Արոնյան (Հայաստան)` 2770

64. Հրանտ Մելքումյան (Հայաստան)՝ 2676

71. Տիգրան Պետրոսյան  (Հայաստան)՝ 2671

74. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2665

90. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)՝ 2660



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։