Բեթմենն ու Ռոբին՝ Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո (ֆոտո)

21:30   28 փետրվարի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու Մարկո Ռոյսը գոլի յուրահատուկ տոնում ցուցադրեցին Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի հաղթական խաղում:

Օբամեյանգի գոլից հետո Գաբոնի հավաքականի հարձակվողը «վերածվեց» Բեթմենի, իսկ գերմանացի կիսապաշտպան Ռոյսը դարձավ նույն ֆիլմի հերոսներից Ռոբին:

Հիշեցնենք, որ «Բորուսիա» 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Գերմանիայում իր ամենասկզբունքային մրցակցի նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը Օբամեյանգին գոլային փոխանցում կատարելուց մեկ րոպե անց նաեւ դարձավ գոլի հեղինակ: Դա Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի առաջին գոլն էր Գերմանիայի այս առաջնությունում:





© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։