«Բարսելոնան»՝ առանց խնդիրների

20:50   28 փետրվարի, 2015

Իսպանական Պրիմերայի 25-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում 3:1 հաշվով առավելության հասավ «Գրանադայի» նկատմամբ: Կատալոնացիներից առաջին խաղակեսում աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, իսկ ընդմիջումից հետո՝ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին:

Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» մեկ միավոր զիջում է առաջատար Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ մարտի 1-ին կընդունի «Վիլյառեալին»:

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Գրանադա» - «Բարսելոնա»՝ 1:3

Ֆրան Ռիկո, 65 (11մ.) – Իվան Ռակիտիչ, 25, Լուիս Սուարես, 48, Լիոնել Մեսի, 70



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։