«Բավարիան» 115-րդ տարեդարձի օրը հաղթեց խոշոր հաշվով

01:19   28 փետրվարի, 2015

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Բավարիան» ընդունեց «Քյոլնին»: Հիմնադրման 115-րդ տարեդարձի օրը մյունխենյան ակումբը տարավ խոշոր հաշվով հաղթանակ՝ 4:1: Աչքի ընկան Շվայնշտայգերը, Ռիբերին, Ռոբենը եւ Լեւանդովսկին:

«Բավարիան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավորի առավելություն ունի 22 հանդիպում անցկացրած «Վոլֆսբուրգի» նկատմամբ: «Քյոլնը» 25 միավորով 13-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բավարիա» - «Քյոլն»՝ 4:1

Բաստիան Շվայնշտայգեր, 3, Ֆրանկ Ռիբերի, 10, Արյեն Ռոբեն, 67, Ռոբերտ Լեւանդովսկի, 75 – Էնթոնի Ուջա, 45+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։