Կլոպը՝ չպայթած արկի եւ «Շալկեի» դեմ խաղի մասին

10:10   27 փետրվարի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» ստադիոնի մոտակայքում չպայթած արկի վնասազերծման աշխատանքների պատճառով ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մամուլի ասուլիսն անցկացվել է այլ վայրում: Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Բորուսիան» կհյուրընկալի «Շալկեին»:

«Հուսով եմ՝ չպայթած արկը շաբաթ օրը դեռ չի լինի ստադիոնում: Մրցակիցը նվազագույն տարածություն կտա մեզ խաղադաշտում, այդ պատճառով պետք է խաղանք զգույշ: Գիտենք մեր խնդիրների մասին: Վերջապես եկել է կայուն ֆուտբոլ ցուցադրելու ժամանակը: Պետք է ունենանք տարածքային առավելություն եւ օգտագործենք ստեղծված պահերը»,- Կլոպի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Սիգնալ Իդունա Պարկի» մոտակայքում հայտնաբերվել է երկրորդ համաշխարհային պատերզամից մնացած չպայթած արկ: Սակրավորները վնասազերծել են այն:





© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։