«Բորուսիայում» հոգեբանի օգնության կարիք ունեցող խաղացողներից են Մխիթարյանն ու Իմոբիլեն

20:40   26 փետրվարի, 2015

Sport-express-ն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» խնդիրներին եւ ընթացիկ մրցաշրջանում լիարժեք հանդես չեկող ֆուտբոլիստներին:

«Այժմ հոգեբանի օգնության կարիք ունեցող ֆուտբոլիստներից են «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանը եւ Չիրո Իմոբիլեն: Մխիթարյանի վերաբերյալ լուրերը հիմնականում հնարավոր տեղափոխության մասին է, իսկ Իմոբիլեն խոսում է Գերմանիայում չհարմարվելու մասին:

Սակայն Յուրգեն Կլոպը շատ է գնահատում Մխիթարյանին եւ նրան վստահեց «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում: Ընդհանուր առմամբ, Մխիթարյանն արդարացրեց, թեեւ կարող էր ավելին: Մեկնարկային կազմում տեղ ստացավ նաեւ Իմոբիլեն՝ հավանաբար դեպրեսիվ վիճակից դուրս բերելու համար»,- գրում է sport-express-ը:

Հիշեցնենք, որ Թուրինում կայացած առաջին խաղում «Բորուսիան» պարտվել է 1:2 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։