Դորտմունդի «Բորուսիայի» ստադիոնի տարածքում արկ է հայտնաբերվել

16:52   26 փետրվարի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» ստադիոնի՝ «Սիգնալ Իդունա Պարկի» տարածքում հայտնաբերվել է երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած եւ չպայթած արկ, տեղեկացնում է ակումբի կայքը:

Արկի հայտնաբերումից հետո անմիջապես տարհանվել են ակումբի թանգարանի այցելուները, ակումբի խանութը եւ ստադիոնը ժամանակավորապես փակվել է: Երկրպագուներին առաջարկվել է այս ընթացքում գնումներ կատարել «Բորուսիայի» կայքի միջոցով:

Այժմ աշխատանքներ են տարվում արկը չեզոքացնելու եւ տարածքից հանելու ուղղությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։